Իսրայելի խորհրդարանը որոշել է արգելել իր երկրի տարածքում պաղեստինցի փախստականների հարցով ՄԱԿ-ի գրասենյակի գործունեությունը։
Թել Ավիվը պնդում է՝ 1949-ին ստեղծված գործակալության աշխատկիցները ներգրավված են եղել 2023-ի հոկտեմբերի 7-ին Իսրայելի վրա հարձակմանը։
«Իսրայելի դեմ ահաբեկչական գործողությունների դեմ ներգրավված աշխատակիցները պետք է պատասխանատվության ենթարկվեն», - հայտարարել է վարչապետ Բենիամին Նեթանյահուն։
ՄԱԿ-ը երեկ երեկոյան տեղի ունեցած քվեարկությանը կոշտ է արձագանքել՝ պնդելով, թե Իսրայելը խախտում է իր ստանձնած միջազգային պարտավորությունները։
«Այս օրինագծերը միայն կխորացնեն պաղեստինցիների տառապանքը, հատկապես Գազայում, որտեղ մարդիկ ավելի քան մեկ տարի դժոխքի միջով են անցնում», - ասված է հայտարարությունում։
Իրավիճակը Մերձավոր Արևելքում կտրուկ սրվել է 2023 թվականի հոկտեմբերի 7-ին, երբ «Համաս»-ի զինյալները Գազայի հատվածից անսպասելիորեն հարձակվել են հրեական խաղաղ ավանների վրա: Այդ գրոհների հետևանքով սպանվել է մոտ 1200 իսրայելցի, ևս ավելի քան 250 իսրայելցի պատանդառվել է:
Ըստ պաղեստինյան անկլավի առողջապահության նախարարության՝ Գազայի հատվածում իսրայելան ռազմական գործողությունների հետևանքով զոհված պաղեստինցիների թիվը գերազանցել է 41 հազարը։
«Համաս»-ը ԱՄՆ-ի և ԵՄ-ի կողմից ահաբեկչական կազմակերպություն է ճանաչվել։ Իսրայելի կառավարությունը հայտարարել է, որ Գազայի հատվածն ամբողջությամբ մաքրելու է «Համաս»-ի ահաբեկիչներից: Մեծ թվով երկրներ անհամաչափ են համարում Իսրայելի պատասխան գործողությունները: