Պատերազմի ավարտին ուղղված ցանկացած բանակցություն պետք է լինի «արդար», և ներգրավվեն եվրոպական երկրները, այդ թվում՝ Թուրքիան, Անկարա կատարած պաշտոնական այցի ընթացքում՝ Թուրքիայի նախագահի հետ համատեղ ասուլիսին, հայտարարել է Ուկրաինայի նախագահը:
«Ուկրաինան, Եվրամիությունը, Թուրքիան, Մեծ Բրիտանիան, պետք է ներգրավված լինեն Ամերիկայի հետ բանակցություններում և անվտանգության երաշխիքների մշակմանը»,- ասել է Վլադիմիր Զելենսկին։
Ուկրաինայի տարածքային ամբողջականությունն ու ինքնիշխանությունն անվիճարկելի են Անկարայի համար հետագա ժամանակահատվածում, իր հերթին ասել է Էրդողանը: