Մատչելիության հղումներ

Զելենսկին չեղարկել է այցը Սաուդյան Արաբիա


Ռուս-ամերիկյան բանակցություններից հետո Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին հայտարարել է, որ վաղը չի մեկնի Սաուդյան Արաբիա, ավելի վաղ հայտարարված այս պաշտոնական այցը տեղափոխել է մարտի 10-ին։

«Մեզ չեն հրավիրել Սաուդյան Արաբիայում ռուս-ամերիկյան հանդիպմանը: Դա մեզ համար անակնկալ էր, ինչպես շատերի համար: Այս տեղեկությունը մենք ստացել ենք լրատվամիջոցներից», - Ստամբուլում Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի հետ համատեղ մամուլի ասուլիսի ընթացքում ասել է Զելենսկին։

Զելենսկին հայտնել է, որ ուկրաինական կողմը կապ է հաստատել Սաուդյան Արաբիայի գործընկերների հետ։ «Մենք պայմանավորվեցինք, որ մարտի 10-ին ես պաշտոնական այցով կմեկնեմ այնտեղ», - հավելեց նա։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG