Մատչելիության հղումներ

Թրամփը ցանկանում է, որ Ուկրաինան ԱՄՆ-ին հազվագյուտ մետաղներ մատակարարի աջակցության դիմաց


ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը, 3-ը փետրվարի, 2025թ.
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը, 3-ը փետրվարի, 2025թ.

ԱՄՆ նախագահը երեկ հայտարարել է, որ ցանկանում է բանակցել Ուկրաինայի հետ, որպեսզի Կիևը էլեկտրոնիկայի մեջ օգտագործվող հազվագյուտ հողային մետաղներ մատակարարի Միացյալ Նահանգներին՝ Ամերիկայի տրամադրած շուրջ 300 միլիարդ դոլարի ֆինանսական աջակցության դիմաց։

Այս գաղափարն առաջինը շրջանառել էր Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին անցած հոկտեմբերին, երբ ներկայացրել էր Ռուսաստանի դեմ հաղթանակի իր ծրագիրը։

Ուկրաինան ունի ուրանի, լիթիումի և տիտանի խոշոր հանքավայրեր, թեև դրանցից ոչ մեկը ծավալով աշխարհում խոշորագույնների հնգյակում չէ:

Կրեմլի խոսնակը, արձագանքելով ԱՄՆ նախագահի հայտարարությանն, այսօր ասել է՝ սա ցույց է տալիս, որ Ամերիկան այլևս չի ուզում աջակցություն տրամարդել ոչնչի դիմաց։

XS
SM
MD
LG