ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը չորեքշաբթի օրը ստորագրել է օրենքը, որը դադարեցնում է ԱՄՆ պատմության մեջ ամենաերկար շաթդաունը:
Մի քանի ժամ առաջ Ներկայացուցիչների պալատը կողմ էր քվեարկել դադարեցված պարենային օգնությունը վերսկսելու, հարյուր հազարավոր դաշնային աշխատողների աշխատավարձերը վճարելու և օդային երթևեկության կառավարման համակարգը վերականգնելու օգտին:
Շաթդաունը տևեց 43 օր:
«Մենք երբեք թույլ չենք տա, որ դա կրկնվի», - հայտարարել Է Թրամփը օվալաձև սենյակում ստորագրման արարողության ժամանակ, որը նա օգտագործել է դեմոկրատներին քննադատելու համար: