ՆԱՏՕ-ում ԱՄՆ դեսպան Մեթյու Ուիթաքերը հայտարարել է, որ նախագահ Դոնալդ Թրամփը «շատ ավելի» խաղաքարտեր ունի՝ Ռուսաստանին ճնշելու և ուկրաինական հակամարտությունը կարգավորելու համար։
Բրյուսելում «Ազատություն» ռադիոկայանին տված բացառիկ հարցազրուցում ամերիկացի դիվանագետը միաժամանակ շեշտել է, որ գրեթե չորս տարի շարունակվող հակամարտության երկու կողմերն էլ ստիպված կլինեն զիջումների գնալ՝ խաղաղություն հաստատելու համար։
Ավելի վաղ Սպիտակ տան ղեկավարը հայտարարել էր, թե կարող է պատժամիջոցներ կիրառել Ռուսաստանի նկատմամբ, միաժամանակ շեշտել, որ առանց Եվրոպայի նմանատիպ գործողությունների, «մենք բոլորս շատ ժամանակ ենք վատնում»։
Ուիթաքերը կրկնել է նախագահ Թրամփի խոսքերը, մանրամասնելով՝ ռուսական նավթ գնելու համար Հնդկաստանի դեմ սահմանված պատժամիջոցները, Ուկրաինայում արտադրական հզորություններում զենքի պաշարները ընդլայնելու որոշումներն ու այլ քայլեր մեծացրել են ճնշումը Մոսկվայի վրա։
Սակայն Մոսկվային բանակցությունների սեղանի շուրջ մղելը պետք է լինի համատեղ ջանք, ինչը նշանակում է, որ Եվրոպան նույնպես պետք է գործողություններ ձեռնարկի, ասել է նա։
«Փոխանակ… հարցնելու, թե ինչ է անելու Միացյալ Նահանգները, ես կնախընտրեի հարցնել, թե ինչ ենք անելու մենք բոլորս», - ասել է նա՝ հավելելով՝ որոշ եվրոպական երկրներ պետք է հրաժարվեն ռուսական նավթից։