ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը այս շաբաթ արդեն երկրորդ անգամ հայտարարել է, որ Ուկրաինան հնարավորություն ունի վերադարձնելու իր տարածքները։
Թրամփը շեշտել է՝ հետևում է, թե ինչպես է իրեն դրսևորում Ռուսաստանը և ինչ է անում։
«Ես շատ դժգոհ եմ նրանից, թե ինչ է Ռուսաստանն անում»,-ասել է Թրամփը Սպիտակ տանը լրագրողների հետ զրույցում։
ՌԴ նախագահի խոսնակ Դմիտրի Պեսկովն ավելի վաղ ի պատասխան այս մասին Թրամփի նախորդ հայտարարության ասել էր, թե Մոսկվան շարունակում է երկխոսությունը Վաշինգտոնի հետ և գնահատում է Թրամփի հանձնառությունը Ուկրաինայում խաղաղության հասնելու հարցում: