Մատչելիության հղումներ

ԱՄՆ-ն և Թուրքիան ստորագրել են միջուկային համագործակցության հուշագիր


Միացյալ Նահանգները և Թուրքիան ստորագրել են ռազմավարական քաղաքացիական միջուկային համագործակցության հուշագիր՝ Թուրքիայի նախագահի Սպիտակ տուն այցի ընթացքում:

Թուրքիայի էներգետիկայի նախարար Ալփարսլան Բայրաքթարն ասել է, որ մեկնարկել են նոր գործընթաց, որն ավելի է խորացնելու Թուրքիա-ԱՄՆ գործընկերությունը միջուկային էներգիայի ոլորտում:

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը երեկ Սպիտակ տանը Թուրքիայի նախագահ Ռեջեփ Էրդողանի հետ բանակցություններում առաջարկել է վերացնել Անկարայի նկատմամբ պատժամիջոցները և թույլ տալ նրան գնել ամերիկյան F-35 ինքնաթիռներ, սակայն հավելել է՝ ցանկանում է, որ Անկարան դադարեցնի ռուսական նավթի գնումները։


Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG