Վաշինգտոնը պահպանում է Ուկրաինայում իրավիճակի խաղաղ կարգավորման քաղաքական կամքը, հայտարարել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը:
«Մենք դեռ ելնում ենք նրանից, որ նախագահ Թրամփը պահպանում է քաղաքական կամքը, որպեսզի շարունակի ջանքեր գործադրել խաղաղ կարգավորման ուղղությամբ», - ասել է Պեսկովը՝ մեկնաբանելով ԱՄՆ փոխնախագահ Վենսի հայտարարությունը, թե Թրամփին արդեն անհամբեր է դառնում Ռուսաստանի հետ:
Թրամփը երեքշաբթի Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկիի հետ հանդիպումից հետո ասել է, որ հավատում է՝ Կիևը կարող է վերագրավել իր բոլոր տարածքները, որոնք այսօր վերահսկվում են Ռուսաստանի կողմից (որոնք կազմում են երկրի մոտ մեկ հինգերորդը), և որ պետք է գործի հենց հիմա, քանի որ Մոսկվան ֆինանսական դժվարությունների մեջ է։
Պեսկովը հավելել է, որ Մոսկվան աջակցում է այդ ջանքերին և բաց է խաղաղ բանակցությունների համար: