ԱՄՆ նախագահ Դենալդ Թրամփը կոչ է անում Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինին «դադարեցնել կրակոցները» և «ստորագրի խաղաղության համաձայնագիրը»: Այս մասին Թրամփն ասել է Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկիի հետ հանդիպումից մեկ օր անց:
«Ես ուզում եմ, որ նա դադարեցնի կրակոցները, նստի և համաձայնագիր ստորագրի», - ապրիլի 27-ին լրագրողներին ասել է Թրամփը՝ պատասխանելով Պուտինից իր ակնկալիքների վերաբերյալ հարցին։
Թրամփը նաև նշել է, որ ապրիլի 26-ին Զելենսկիի հետ իր հանդիպումը լավ է անցել: Նա կարծիք է հայտնել, որ Զելենսկին պատրաստ է զիջել Ղրիմ թերակղզին Ռուսաստանին, ինչը Ուկրաինայի առաջնորդը վաղուց հայտարարել է, որ երբեք չի անի։
Թրամփն ու Զելենսկին հանդիպել էին Հռոմի պապ Ֆրանցիսկոսի հուղարկավորության արարողության շրջանակներում։ Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին հայտարարել է, որ Վատիկանում ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի հետ հանդիպմանը քննարկել է Ռուսաստանի հետ հնարավոր հրադադարը, որը պետք է լինի առանց նախապայմանների։