Մատչելիության հղումներ

Իրանի նավահանգստում տեղի ունեցած պայթյունի զոհերի թիվը հասել է 70-ի

Լրացված

Իրանի ամենամեծ նավահանգստում անցած շաբաթ օրը տեղի ունեցած հզոր պայթյունի զոհերի թիվը հասել է 70-ի:

Ներքին գործերի նախարարը երեկ ուշ երեկոյան Իրանի պետական հեռուստատեսությանը հայտնել է, որ միջադեպը տեղի է ունեցել «անվտանգության միջոցառումները չպահպանելու ու անփութության հետևանքով»։ Այլ մանրամասներ նախարարը չի հայտնել։

«Նյու Յորք Թայմս»-ը, հղում անելով Իրանի Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի հետ կապված իր անանուն աղբյուրերին, գրել էր, թե պայթյած կոնտեյներում եղել է նատրիումի պերքլորատ, որը հրթիռների համար օգտագործվող վառելիքի հիմնական բաղադրիչն է:

Իրանի պաշտպանության նախարարությունը, սակայն, հերքում է, թե պայթյունի վայրում պահվել է ռազմական նպատակներով օգտագործվող որևէ բեռ, այդ թվում՝ հրթիռային վառելիք:


Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG