Մատչելիության հղումներ

Թրամփն ու Զելենսկին քննարկել են հնարավոր հրադադարը


Թրամփ - Զելենսկի հանդիպումը Հռոմում, 26-ը ապրիլի, 2025թ.
Թրամփ - Զելենսկի հանդիպումը Հռոմում, 26-ը ապրիլի, 2025թ.

Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին հայտարարել է, որ Վատիկանում ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի հետ հանդիպմանը քննարկել է Ռուսաստանի հետ հնարավոր հրադադարը, որը պետք է լինի առանց նախապայմանների։

Թրամփն ու Զելենսկին հանդիպել էին Հռոմի պապ Ֆրանցիսկոսի հուղարկավորության արարողության շրջանակներում։

«Մենք շատ բան քննարկեցինք դեմ առ դեմ։ Հուսով ենք հասնել հուսալի և երկարատև խաղաղության, որը կկանխի մեկ այլ պատերազմի բռնկումը», - գրել է Զելենսկին X-ում։

Սա երկու առաջնորդների առաջին շփումն էր փետրվարին Սպիտակ տան Օվալաձև աշխատասենյակում տեղի ունեցած վիճաբանությունից հետո։

Ավելի վաղ Reuters-ը հաղորդել էր, որ Ուկրաինան և եվրոպացի դաշնակիցները տարաձայնություններ ունեն խնդրի կարգավորման ամերիկյան ծրագրի հետ, որով Վաշինգտոնը առաջարկում է Ղրիմը իրավականորեն ճանաչել որպես ռուսական տարածք։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG