Մատչելիության հղումներ

Թրամփը նամակ է ուղարկել Իրանի ղեկավարությանը


ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփ, արխիվ
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփ, արխիվ

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ ցանկանում է բանակցություններ վարել Իրանի հետ միջուկային համաձայնագրի շուրջ: Նա հինգշաբթի օրը նամակ է ուղարկել Իրանի ղեկավարությանը, որում հույս է հայտնել, որ նրանք կհամաձայնվեն բանակցություններին:

«Ես ասացի, որ հուսով եմ, որ դուք կբանակցեք, քանի որ դա շատ ավելի լավ կլինի Իրանի համար»,- ասել է նախագահ Թրամփը Fox Business Network-ին տված հարցազրույցում։

2018 թվականին Թրամփի օրոք ԱՄՆ ն միակողմանի դուրս եկավ միջուկային համաձայնագրից և սահմանափակումներ մտցրեց Թեհրանի նկատմամբ։

Դոնալդ Թրամփի վարչակազմը կրկին սկսել է Թեհրանի նկատմամբ «առավելագույն ճնշման» քաղաքականությունը, Իրանն էլ հրաժարվում է Վաշինգտոնի հետ բանակցություններից։

XS
SM
MD
LG