Իրանի իշխանությունները կրկին հայտարարում են Թրամփի վարչակազմի հետ բանակցությունների փաստացի անհնարինության մասին։
«Բանակցությունները պայմաններ են ենթադրում։ Ուժային հրետոռաբանությունը բանակցային գործընթացի մաս լինել չի կարող, իսկ [Թրամփի հռչակած] «առավելագույն ճնշումը» որևէ կերպ չի նպաստում բանակցությունների մեկնարկին», - այսօր Թեհրանում կայացած ասուլիսի ժամանակ նշել է Իրանի կառավարության պաշտոնական ներկայացուցիչ Ֆաթեմե Մոհաջերանին։
Իրանցի պաշտոնյայի խոսքով՝ «Վաշինգտոնը դիվանագիտության լեզուն չի հասկանում»։
«Աշխարհը տեսավ, որ միջուկային համաձայնագիրը ստորագրվեց Իրանի գործադրած ջանքերի շնորհիվ, սակայն ամեն ինչ ավարտվեց ամերիկացիների՝ պայմանագրից միակողմանի դուրս գալով», - հավելել է Մոհաջերանին։