Մատչելիության հղումներ

Թրամփը հայտարարել է, որ հեռախոսազրույց է ունեցել Պուտինի հետ. New York Post


ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ հեռախոսազրույց է ունեցել Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի հետ՝ քննարկելու Ուկրաինայում պատերազմի դադարեցումը, հաղորդում է New York Post-ը:

Ուրբաթ օրը Air Force One -ին տված հարցազրույցում հարցին, թե քանի անգամ են երկու առաջնորդները շփվել, Թրամփն ասել էր, որ ավելի լավ է չասի:

«Նա (Պուտինը) ցանկանում է, որ մարդիկ դադարեն մահանալ», - ասել Է Թրամփը New York Post-ին տված հարցազրույցում:

Ոչ Կրեմլը, ոչ Սպիտակ տունը չեն մեկնաբանել այդ հրապարակումը:

Հունվարի վերջին Կրեմլի խոսնակ Դմիտրի Պեսկովը հայտարարել էր, որ Պուտինը պատրաստ է հեռախոսազրույց ունենալ Թրամփի հետ, և Մոսկվան սպասում է պատասխան Վաշինգտոնից, որ ինքը նույնպես պատրաստ է:

Ուրբաթ օրը Թրամփը հայտարարել է, որ հավանաբար հաջորդ շաբաթ կհանդիպի Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկու հետ՝ քննարկելու պատերազմի ավարտը:

Թրամփը New York Post-ին ասել է, որ ինքը «միշտ լավ հարաբերություններ է ունեցել Պուտինի հետ», և որ ինքը պատերազմը դադարեցնելու կոնկրետ ծրագիր ունի: Նա այլ մանրամասներ չի հայտնել:

XS
SM
MD
LG