Մատչելիության հղումներ

Թուրքական դատարանը հետաձգել է Օզելին պաշտոնից հեռացնելու որոշման հրապարակումը


«Ժողովրդա-հանրապետական» կուսակցության առաջնորդ Օզգյուր Օզել
«Ժողովրդա-հանրապետական» կուսակցության առաջնորդ Օզգյուր Օզել

Թուրքական դատարանը որոշել է մինչև հոկտեմբեր հետաձգել հիմնական ընդդիմադիր «Ժողովրդա-հանրապետական» կուսակցության առաջնորդ Օզգյուր Օզելին պաշտոնից հեռացնելու և քաղաքական ուժի 2023-ին անցկացրած համագումարը չեղյալ ճանաչելու հարցով որոշման հրապարակումը։

Իրավապահները պնդում են, թե այդ համագումարը խախտումներով է անցկացվել։

Մարտին ձերբակալվել էր նաև Ստամբուլի քաղաքապետ, նախագահ Էրդողանի հավանական մրցակից Էքրեմ Իմամօղլուն՝ կրկին կոռուպցիայի մեղադրանքով, ինչից հետո երկրով մեկ բողոքի զանգվածային ցույցեր էին սկսել։

Անցնող ամիսներին ձերբակալվել են նաև տասնյակ այլ ընդդիմադիրներ։

XS
SM
MD
LG