Մատչելիության հղումներ

Թուրքիայում շարունակվում են ձերբակալությունները


Դատարան Թուրքիայում, արխիվ
Դատարան Թուրքիայում, արխիվ

Թուրքական ոստիկանությունը ուրբաթ օրը կոռուպցիոն հետաքննության շրջանակում ձերբակալել է 40 հոգու, այդ թվում՝ Ստամբուլի կենտրոնական Բեյօղլու շրջանի ղեկավարին, հաղորդում է պետական TRT Haber հեռուստաալիքը։

Բեյօղլուի քաղաքապետ Ինան Գյունեյը, որ գլխավոր ընդդիմադիր Ժողովրդա-հանրապետական կուսակցությունն է ներկայացնում, կալանավորված 16-րդ ղեկավարն է։ Վերջին մեկ տարվա ընթացքում այս գործընթացում ընդհանուր առմամբ ավելի քան 500 մարդ է ձերբակալվել։

Ներկայումս բանտում է նաև Ստամբուլի քաղաքապետ Էքրեմ Իմամօղլուն՝ նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի հիմնական քաղաքական մրցակիցը, ում դեմ ընթանում է կոռուպցիայի և ահաբեկչության հետ կապերի մեղադրանքով քննություն։

Ընդդիմադիր կուսակցությունը հերքում է մեղադրանքները և դրանք անվանում ժողովրդավարական այլընտրանքը վերացնելու փորձ, ինչը կառավարությունը մերժում է։

TRT Haber-ը հայտնել է, որ վերջին գործողության ընթացքում ձերբակալվածները կասկածվում են Ստամբուլի քաղաքապետարանի հետ կապ ունեցող ընկերություններում խարդախության մեջ։ Ընդհանուր առմամբ 44 մարդու նկատմամբ ձերբակալման դատական որոշում է կայացվել, որոնցից 40-ը արդեն կալանավորված են։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG