Սլովակիայի վարչապետ Ռոբերտ Ֆիցոն, ով իր դեմ մահափորձից հետո բուժման կուրս է անցնում տնային պայմաններում, հույս ունի աշխատանքի վերադառնալ հունիսի վերջին կամ հուլիսի սկզբին։ Այս մասին նա հայտարարել է ֆեյսբուքյան իր էջում հրապարակած տեսանյութում։
Ֆիցոն ասել է, որ ինքը չարացած չէ իր վրա կրակած տղամարդու վրա և մտադիր չէ նրա դեմ բողոք ներկայացնել կամ վնասի փոխհատուցում պահանջել: Նա մահափորձ կատարած անձին անվանել է «ընդդիմադիր անհաջող քաղաքական գործիչների մեջ զարգացած զայրույթի և ատելության փոխանցող»:
Սլովակիայի նախագահը միևնույնն ժամանակ նշել է, որ իր դեմ մահափորձը գուցե մեկ անձի նախաձեռնություն չի եղել, քանի որ, նրա խոսքով, անվտանգության ծառայություններն արդեն իրեն զգուշացրել էին, որ ընդդիմությունը կարող է մահափորձ նախապատրաստել։
Մայիսի 15-ին 59-ամյա վարչապետը զինված հարձակման էր ենթարկվել։
Տեղական լրատվամիջոցներն ավելի վաղ հաղորդում էին, որ մահափորձի կասկածյալը 71-ամյա, առևտրի կենտրոնի անվտանգության նախկին աշխատակից է և պոեզիայի երեք գրքի հեղինակ։