Մատչելիության հղումներ

Սլովակիայի վարչապետի վիճակը շարունակում է ծանր մնալ, սակայն կյանքին վտանգ չի սպառնում


Սլովակիայի վարչապետ Ռոբերտ Ֆիցոյի կյանքին վտանգ չի սպառնում, բայց նա շարունակում է մնալ ծանր վիճակում, կիրակի օրը տեղեկացրել է նրա տեղակալը։

«Մենք բոլորս մի փոքր ավելի հանգիստ ենք», - ասել է փոխվարչապետ Ռոբերտ Կալինակը հիվանդանոցի մոտ տեղի ունեցած մամուլի ասուլիսին։

Չորեքշաբթի օրը 59-ամյա վարչապետի վրա չորս անգամ կրակել են:

Կալինակը լրագրողներին ասել է, որ Ֆիցոյի վիճակը դեռ չափազանց ծանր է նրան մայրաքաղաքի հիվանդանոց տեղափոխելու մասին մտածելու համար։

Տեղական լրատվամիջոցները հաղորդում են, որ մահափորձի կասկածյալը 71-ամյա, առևտրի կենտրոնի անվտանգության նախկին աշխատակից է և պոեզիայի երեք գրքի հեղինակ։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG