Տարիներ շարունակ Օհանավանի եկեղեցու մոտ սուջուխ, մեղր ու միրգ վաճառող կանայք զայրացած են: Լսել են, որ գյուղի քահանային՝ Տեր Արամին փոխարինող են նշանակել: Սպառնում են եկեղեցի ոտք չդնել, եթե սիրելի սուրբ հոր փոխարեն մեկ ուրիշը գյուղ մտնի:
Արագածոտնի թեմի առաջնորդը Հովհաննավանքում հոգևոր ծառայության է նշանակել նաև Տեր Մանուկ Զեյնալյանին, որ հոգևոր եղբոր հետ համատեղ ծառայեն: Մինչ այդ էլ Տեր Մանուկն այստեղ փոխարինում էր ուրիշ քահանայի:
Կանանցից տիկին Թամարը հուսահատված է, ասում է՝ եթե Տեր Արամը չլինի, թոռան պսակադրությունը ոչ մեկին չի վստահի:
Գյուղում նոր քահանա նշանակելու լուրից զայրացած օհանավանցիները երկու օր առաջ հավաքվել են եկեղեցու մոտ, որ նորանշանակ հովվին՝ Տեր Մանուկ Զեյնալյանին ասեն՝ այստեղ անելիք չունի: Եկեղեցու մոտ հանդիպմանը Տեր Արամն ու մեծ թվով ոստիկաններ էլ են եղել: Տեր Մանուկը ենթադրում է՝ ոստիկաններին եկեղեցի է կանչել Տեր Արամը, որ մինչև նրանց ժամանելը իրեն «սպառնացել է դուրս վռնդել եկեղեցուց»:
Ոստիկանների միջամտության անհրաժեշտություն չի եղել, Տեր Մանուկը հանգիստ զրուցել է մարդկանց հետ, բացատրել, որ ոչ մեկին փոխարինելու չի եկել, իրեն նշանակել է Արագածոտնի թեմի առաջնորդը, որ հոգևոր եղբայր՝ Տեր Արամի հետ միասին ծառայեն:
Ռեպորտաժի ամբողջական տարբերակը՝ «Ազատության» տեսանյութում.