Մատչելիության հղումներ

Թեհրանում ձերբակալվել է «Ազատության» պարսկական ծառայության նախկին լրագրողը


Ռեզա Վալիզադեն, արխիվ
Ռեզա Վալիզադեն, արխիվ

Հոկտեմբերի 15-ին Թեհրանում ձերբակալվել է «Ազատ Եվրոպա/Ազատություն ռադիոկայան»-ի նախկին լրագրողը, ով վերադարձել էր Իրան՝ տարիներ շարունակ արտերկրում ապրելուց և աշխատելուց հետո։

Ռեզա Վալիզադեն Իրանի և ԱՄՆ-ի քաղաքացիություն ունի, ձերբակալվել է մոտ երեք շաբաթ առաջ՝ մասնավորապես արտասահմանյան լրատվամիջոցների հետ պարսկերենով համագործակցելու մեղադրանքով, «Ազատության» պարսկական ծառայությանը հայտնել է նրա հարազատներից մեկը։

Իրանցի պաշտոնյաները դեռևս չեն մեկնաբանել Վալիզադեի ձերբակալությունը։

Նա 2022 թվականի նոյեմբերին թողել է «Ազատության» պարսկական ծառայությունում աշխատանքը և որոշ ժամանակ տեղափովել արտերկիր։ Օգոստոսի 13-ին X-ում իր վերջին գրառման մեջ Վալիզադեն հայտարարել է, որ մարտի 16-ին մեկնել է Թեհրան։

Գրառման մեջ ասվում է, որ նա մասամբ ավարտել է «Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի» հետախուզական կազմակերպության հետ բանակցությունները և այնուամենայնիվ Իրան է վերադարձել իր պատասխանատվությամբ:

Երկքաղաքացիություն ունեցող մեծ թվով իրանցիներ Թեհրանում ձերբակալվել են՝ տարբեր հանցագործությունների մեղադրանքներով։ Նրանց ունեցվածքի զգալի մասը բռնագրավվել կամ արգելափակվել է: Որոշ դեպքերում Իրանում նրանց ընտանիքի անդամների վրա ճնշում է գործադրվում, այդ կերպ ստիպելով նրանց վերադառնալ երկիր:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG