Երկուշաբթի երեկոյան Թեհրանում ձերբակալվել է աշխարհահռչակ կինոռեժիսոր Ջաֆար Փանահին։ Մի շարք հեղինակավոր կինոփառատոնների մրցանակակիր Փանահին ձերբակալվել է Իրանի դատախազության շենքում, որտեղ հրավիրվել էր իր գործընկերներից մեկի՝ Մոհամադ Ռոսուլոֆի դեմ հարուցված քրեական գործի շրջանակներում ցուցմունքներ տալու նպատակով։
Ռասուլոֆն ու իրանցի մեկ այլ ռեժիսոր՝ Մոստաֆա Ալ-Ահմադը, ձերբակալվել էին հուլիսի 9-ին՝ իրանական իշխանություններին ուղղված բաց նամակի հրապարակումից հետո։
Դրանում իրանցի կինոգործիչները իշխանավորներին կոչ էին անում անհարկի ուժ չկիրառել իսլամական հանրապետության տարբեր հատվածներում պարբերաբար ծագող բողոքի գործողությունների մասնակիցների նկատմամբ։