Մատչելիության հղումներ

Կայունությունը Վրաստանում կենսական կարևորություն ունի նաև ողջ տարածաշրջանի համար․ Սինիրլիօղլու


Աշխատանքային այցով Թբիլիսիում գտնվող ԵԱՀԿ գլխավոր քարտուղար Ֆերիդուն Սինիրլիօղլուն հանդիպում է ունեցել Վրաստանի արտգործնախարարի Մակա Բոչորիշվիլիի հետ և հայտարարել, որ ԵԱՀԿ-ն ծայրաստիճան կարևորում է Վրաստանն ու Հարավային Կովկասի բոլոր երկրները։

«Կայունությունը Վրաստանում կենսական կարևորություն ունի ոչ միայն իր քաղաքացիների, այլև ողջ տարածաշրջանի համար՝ խաղաղության և անվտանգության տեսանկյունից», - հայտարարել է Սինիրիլօղլուն։

ԵԱՀԿ-ի գլխավոր քարտուղարը հավաստիացրել է, որ իր ղեկավարած կառույցը «ցանկանում է ցույց տալ, որ պատրաստ է մասնակցել Վրաստանի անվտանգության ամրապնդմանը բոլոր հասանելի միջոցներով»։

Սինիրիլօղլուն Նախօրեին էլ Հայաստանում է, հանդիպումներ է ունեցել վարչապետ Նիկոլ Փաշինյանի և ԱԳ նախարար Արարատ Միրզոյանի հետ:


Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG