Մատչելիության հղումներ

Սթարմերը հայտարարել է, որ պատրաստ է զորքեր տեղակայել Ուկրաինայում


Մեծ Բրիտանիայի վարչապետ Քիր Սթարմեր, արխիվ
Մեծ Բրիտանիայի վարչապետ Քիր Սթարմեր, արխիվ

Մեծ Բրիտանիայի վարչապետ Քիր Սթարմերը հայտարարել է, որ ինքը «պատրաստ է և ցանկանում է» բրիտանական զորքեր տեղակայել Ուկրաինայում՝ օգնելու խաղաղ համաձայնագրի իրականացմանը, որը, նրա խոսքով, հնարավորություն կտա դադարեցնելու ռազմական գործողությունները։

Փետրվարի 16-ին Daily Telegraph-ում հրապարակված հոդվածում Սթարմերը նշել է, որ որոշումը «հեշտ» չի ընդունել, սակայն կարծում է, որ այն կարող է ապահովել Մեծ Բրիտանիայի և ամբողջ եվրոպական մայրցամաքի անվտանգությունը։

«Մեծ Բրիտանիան պատրաստ է առաջատար դեր խաղալ Ուկրաինայի անվտանգության երաշխիքների տրամադրման արագացման գործում։ Սա ներառում է շարունակական աջակցություն ուկրաինացի զինվորականներին, որոնց համար Բրիտանիան արդեն տարեկան 3 միլիարդ ֆունտ ստեռլինգ է տրամադրում առնվազն մինչև 2030 թվականը», - ասել է վարչապետը՝ շարունակելով․ - «Բայց սա նաև նշանակում է ցանկություն և պատրաստակամություն՝ նպաստելու Ուկրաինայի անվտանգության ապահովմանը`անհրաժեշտության դեպքում նաև սեփական զորքերի տեղակայմամբ, եթե դրա անհրաժեշտությունը կա»։

Սթարմերի այս հայտարարությունը հնչում է Ֆրանսիայում այսօր նախատեսված եվրոպական առաջնորդների գագաթնաժողովի ֆոնին, որտեղ կքննարկվի ուկրաինական պատերազմի հարց, ինչպես նաև այն մտահոգությունների ֆոնին, թե Սաուդյան Արաբիայում Վաշինգտոնը կարող է Մոսկվայի հետ գործարք կնքել, որը կարող է հակասել եվրոպական անվտանգության շահերին:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG