Մատչելիության հղումներ

Սպիտակից 8 կմ հյուսիս գրանցվել է 5 բալլանոց երկրաշարժ


Արխիվային լուսանկար
Արխիվային լուսանկար

Մարտի 21-ին՝ տեղական ժամանակով ժամը 05:03-ի սահմաններում Հայաստանում՝ Սպիտակ քաղաքից 8 կմ հյուսիս, գրանցվել է 3․7 մագնիտուդով երկրաշարժ, հայտնում է Ներքին գործերի նախարարությունը։

Էպիկենտրոնային գոտում ստորգետնյա ցնցման ուժգնությունը կազմել է 5 բալլ:

Երկրաշարժը զգացվել է Լոռու մարզում՝ 4 բալլ, Շիրակի մարզում՝ 3-4 բալլ և Արագածոտնի մարզում՝ 2-3 բալլ ուժգնությամբ։

Հնարավոր ավերածությունների, տուժածների մասին չի հաղորդվում:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG