Պատմաբան Վահեն «Սուդանահայ» նախագիծն է սկսել, հավաքում է սուդանահայերի պատմությունը, փաստագրում նաև սոցցանցերի լեզվով:
Եգիպտոսից մինչև Եվրոպա ու Երևան Վահեն սուդանահայերի է փնտրում՝ նրանց պատմությունը գրելու համար:
Հայերը Սուդան են գաղթել 19-րդ դարում, մեծամասամբ Եգիպտոսից: Սուդանահայ համայնքում մոտ 800 բնակիչ է եղել, հիմնականում առևտրով են զբաղվել, բայց նաև կարևոր պաշտոններ զբաղեցրել, օրինակ՝ կրոնական ու քաղաքական գործիչ Աբդուլ Ռահման ալ Մահդիի խորհրդատուն հայ էր՝ Սարգիս Նազարեթ Քուրքջյանը:
2023-ի պատերազմից հետո երկրում մնացած մի քանի հայերը լքեցին երկիրը, պատերազմի օրերին Հայաստանի ԱԳՆ-ն պաշտոնապես հայտնեց՝ նրանցից երկուսը՝ Եկավյան քույրերը, սովամահ են եղել:
Մանրամասները՝ «Ազատության» տեսանյութում.