Մատչելիության հղումներ

Սիրիայում բախումների հետևանքով առնվազն 130 զոհ կա


Սիրիական ուժերը շարժվում են դեպի Լաթաքիա, 6-ը մարտի, 2025թ․
Սիրիական ուժերը շարժվում են դեպի Լաթաքիա, 6-ը մարտի, 2025թ․

Լաթաքիայում կառավարական անվտանգության ուժերի և Սիրիայի տապալված նախագահ Բաշար ալ-Ասադի հավատարիմ զինյալների միջև կատաղի բախումները վերջին 24 ժամվա ընթացքում 130 մարդու կյանք են խլել։ Մարդու իրավունքների սիրիական դիտորդական կենտրոնի ղեկավար Ռամի Աբդել Ռահմանը DPA-ին ասել է, որ զոհերի թվում են յոթ խաղաղ բնակիչներ:

Հինգշաբթի ուշ երեկոյան բախումներ են տեղի ունեցել Սիրիայի տապալված առաջնորդ Ասադի հետ առնչություն ունեցող զինյալների և նոր կառավարական ուժերի միջև: Սա ամենամահաբեր հարձակումն էր Սիրիայի նոր իշխանությունների վրա՝ Ասադի ռեժիմի տապալումից հետո։

XS
SM
MD
LG