Ավելի քան 70 զոհ, տասնյակ վիրավորներ ու գերեվարվածներ կան Սիրիայում կառավարական անվտանգության ուժերի և տապալված առաջնորդ Բաշար ալ-Ասադի ռեժիմի հետ առնչություն ունեցող զինյալների միջև արյունալի բախումների հետևանքով, հայտնում են Մարդու իրավունքների սիրիական դիտորդական կենտրոնից։
Հաղորդվում է, որ սա ամենամահաբեր հարձակումն էր Սիրիայի նոր իշխանությունների վրա՝ Ասադի ռեժիմի տապալումից հետո։
Սիրիան պարետային ժամ է սահմանել Լաթաքիա և Տարտուս նավահանգստային քաղաքներում։ Հալեպում լույս տեսնող «Գանձասար» պարբերականը ֆեյսբուքյան գրառմամբ տեղեկացնում է, որ թղթակցի հաղորդմամբ՝ իրավիճակը շարունակում է լարված մնալ, պարետային ժամը երկարաձգվել է։