Մատչելիության հղումներ

Սիրիայում ազգային երկխոսությանը նվիրված համաժողով է անցկացվելու


Սիրիայի նոր իշխանությունները փետրվարի 25-ին սկսում են ազգային երկխոսությանը նվիրված համաժողովը, որում քննարկվելու է երկրի ապագան: Այդ մասին Reuters-ին հայտնել են համաժողովի նախապատրաստական կոմիտեի երկու անդամները:

Վերջին շաբաթվա ընթացքում կոմիտեի յոթ անդամները խորհրդակցություններ են անցկացրել Սիրիայում շուրջ 4000 մարդկանց հետ՝ հավաքելու կարծիքներ, որոնք կօգնեն մշակել սահմանադրական հռչակագիր, նոր տնտեսական շրջանակ և ինստիտուցիոնալ բարեփոխումների ծրագիր:

Դեկտեմբերի սկզբին Բաշար ալ-Ասադի իշխանությունը տապալելուց հետո Սիրիայի նոր իշխանություններն արդեն անցումային կառավարություն են նշանակել:

Նախագահ նշանակված Ահմեդ Շարաան հայտարարել է, որ համաժողովը Սահմանադրության մշակման համապարփակ քաղաքական գործընթացի մի մասն է, որը, ըստ նրա, կարող է տևել մինչև երեք տարի, այնուհետև նախատեսում է անցկացնել ընտրություններ:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG