Տեղի է ունեցել Ռուսաստանի և Սիրիայի առաջնորդների հեռախոսազրույց, հայտնում են Կրեմլից։
Ռուսական կողմն ընդգծել է իր սկզբունքային դիրքորոշումը՝ ի պաշտպանություն սիրիական պետության միասնության, ինքնիշխանության և տարածքային ամբողջականության։
Վլադիմիր Պուտինը հաստատել է Ռուսաստանի շարունակական պատրաստակամությունը՝ նպաստելու Սիրիայում սոցիալ-տնտեսական իրավիճակի բարելավմանը, ասված է Կրեմլի տարածած հաղորդագրությունում։