Հայաստանի Զինված ուժերի գլխավոր շտաբի պետի տեղակալ, գեներալ-մայոր Արթուր Երոյանը Շտուտգարտում գտնվող ԱՄՆ զինված ուժերի եվրոպական հրամանատարության կենտրոնակայանում մասնակցել է ՀՀ և ԱՄՆ եվրոպական հրամանատարության՝ երկրորդ տարին անցկացվող շտաբային բանակցություններին։
Ըստ Հայաստանի ռազմական գերատեսչության՝ Երոյանը մի շարք հանդիպումներ, առանձնազրույցներ է ունեցել ԱՄՆ եվրոպական հրամանատարության բարձրաստիճան սպաների հետ:
Այլ մանրամասներ պաշտպանության նախարարությունը չի հաղորդում։
Հայաստանը և Միացյալ Նահանգները հունվարի 14-ին Վաշինգտոնում ռազմավարական գործընկերության կանոնադրություն ստորագրեցին։ Փաստաթուղթը համագործակցության մի քանի բաժիններ է ներառում՝ պաշտպանություն, անվտանգություն, ժողովրդավարություն, արդարադատություն, տնտեսական, տրանսպորտային ու էներգետիկ ոլորտներ։