Կրեմլի խոսնակ Դմիտրի Պեսկովը հայտնել է, որ Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինն ու ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը միմյանց լավ հասկանում են և վճռական են՝ քայլ առ քայլ վերականգնելու ԱՄՆ-Ռուսաստան փչացած հարաբերությունները։
Մարտի 18-ին ԱՄՆ-ի և Ռուսաստանի նախագահներն ավելի քան երկու ժամ հեռախոսով բանակցել են։ Թրամփը և Պուտինը վերահաստատել են՝ հավատարիմ են Ուկրաինայում երկարաժամկետ խաղաղության ջանքերին:
Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին հայտնել է, որ չորեքշաբթի օրը կխոսի ԱՄՆ նախագահի հետ, իսկ Ջիդդայում մարտի 23-ին նախատեսված է Ուկրաինայում հրադադարի շուրջ բանակցությունների հաջորդ փուլը։