Մատչելիության հղումներ

ՀՀ-ԱՄՆ կանոնադրության փաստաթուղթը կարո՞ղ է կյանքի չկոչվել. Փաշինյանի մեկնաբանությունը


Հայաստանի արտգործնախարար Արարատ Միրզոյանն ու ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինքենը Վաշինգտոնում ստորագրում են ռազմավարական գործընկերության մասին կանոնադրություն, 14-ը հունվարի, 2025թ., լուսանկարը՝ ՀՀ ԱԳՆ լրատվականի
Հայաստանի արտգործնախարար Արարատ Միրզոյանն ու ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինքենը Վաշինգտոնում ստորագրում են ռազմավարական գործընկերության մասին կանոնադրություն, 14-ը հունվարի, 2025թ., լուսանկարը՝ ՀՀ ԱԳՆ լրատվականի

Ինչքան ԱՄՆ նախորդ վարչակազմն է մասնակցել ՀՀ-ի հետ ռազմավարական գործընկերության կանոնադրության ստորագրմանը, այդքան էլ նոր վարչակազմն է ստորագրել, խորհրդարանում Կառավարության հետ հարցուպատասխանի ժամանակ հայտարարեց վարչապետը:

Փորձագիտական տարբեր շրջանակներ պնդում են, թե Հայաստանի և Նահանգների միջև այս հունվարին ստորագրված կանոնադրությունը կարող է կյանքի չկոչվել ԱՄՆ նոր վարչակազմի կողմից։ Ինչպիսի՞ն է Փաշինյանի տպավորությունը օրեր առաջ ԱՄՆ կատարած այցից հետո, հետաքրքրվեց իշխանական պատգամավոր Սոնա Ղազարանը։

Նիկոլ Փաշինյանն ասաց, թե ինքն ԱՄՆ փորձագետ չէ, բայց իր տեսածը և իմացածը թույլ են տալիս ասել հետևյալը. «Ըստ էության, անցման շրջանում է ստորագրվել, և այդ շրջանում, ինչպես իրենք են անվանում, տրանզիցիոն թիմեր են ձևավորվում, այսինքն՝ նրբությունն այն է, որ ինչքան նախորդ վարչակազմն է մասնակցել այս փաստաթղի ստորագրմանը, այդքան էլ նոր վարչակազմն է ստորագրել, որովհետև նոր վարչակազմը եթե չուզենար, նախորդ վարչակազմը ... իրենց մոտ քաղաքական կուլտուրան դա է»։

Հայաստանը և Միացյալ Նահանգները հունվարի 14-ին Վաշինգտոնում ստորագրեցին ռազմավարական գործընկերության կանոնադրությունը։ Փաստաթուղթը համագործակցության մի քանի բաժիններ է ներառում՝ պաշտպանություն, անվտանգություն, ժողովրդավարություն, արդարադատություն, տնտեսական, տրանսպորտային ու էներգետիկ ոլորտներ։

ԱՄՆ արտաքին քաղաքականության և միջազգային անվտանգության հարցերով փորձագետ Յան Բժեզինսկին «Ազատության» հետ զրույցում ասել էր, որ սա արդիականացնում է Հայաստանի և Միացյալ Նահանգների երկկողմ հարաբերությունները, կարևորել այն: Սակայն, հակառակ տեսակետը ևս կա:

Քաղաքական մեկնաբան Տիգրան Գրիգորյանի համոզմամբ՝ այս փուլում դժվար է խանխատեսումներ անել, բայց կա հավանականություն, որ նախորդ վարչակազմի էնտուզիազմը այս վարչակազմի պարագայում չի լինելու: Քաղաքագետը չի բացառել, որ նոր վարչակազմի համար տարածաշրջանը կարող է ավելի քիչ կարևորվել։

Հայ-ամերիկյան ռազմավարական գործընկերության փաստաթուղթն էլ Հայաստանին չի պաշտպանի ադրբեջանական հարձակումից, ոչ էլ ռազմական օգնություն ու անվտանգության երաշխիքներ է տալու, ավելի վաղ ասել էր քաղաքապետը:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG