Մատչելիության հղումներ

Ռուսաստանը «կվերաինտեգրվի» համաշխարհային տնտեսությանը, հենց պատերազմն ավարտվի. Օրբան


Հունգարիայի վարչապետ Վիկտոր Օրբանը
Հունգարիայի վարչապետ Վիկտոր Օրբանը

Ռուսաստանը «կվերաինտեգրվի» համաշխարհային տնտեսությանը և եվրոպական էներգետիկ համակարգին, հենց որ խաղաղության համաձայնություն ձեռք բերվի, և Ուկրաինայում պատերազմն ավարտվի, ուրբաթ պետական ռադիոյին ասել է Հունգարիայի վարչապետ Վիկտոր Օրբանը:

«Մենք շատ բան կշահենք խաղաղության համաձայնագրից», - նշել է Օրբանը:

Թրամփը հայտարարել է, որ և Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը և Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին չորեքշաբթի իր հետ առանձին հեռախոսազրույցներում խաղաղության ցանկություն են հայտնել, և նա հանձնարարել է ԱՄՆ բարձրաստիճան պաշտոնյաներին բանակցություններ սկսել պատերազմը դադարեցնելու ուղղությամբ:

Օրբանը Մոսկվայի դեմ ԵՄ պատժամիջոցների և Ուկրաինային ֆինանսական և ռազմական աջակցության քննադատներից է։

Մինչ Արևմտյան Եվրոպայի երկրները լուրջ ջանքեր են գործադրում ռուսական էներգակիրներից հրաժարվելու համար, դեպի ծով ելք չունեցող Հունգարիան իր գազի 80-85 տոկոսն ստանում է Ռուսաստանից:

XS
SM
MD
LG