Մատչելիության հղումներ

Մոլդովայի նախագահը ժամանել է Կիև


Մոլդովայի նախագահ Մայա Սանդուն շաբաթ օրը ժամանել է Կիև՝ բանակցելու իր ուկրաինացի գործընկեր Վլադիմիր Զելենսկու հետ: Այս մասին Սանդուն հայտնել է X սոցիալական ցանցում գրառմամբ:

«Մենք կքննարկենք անվտանգության, էներգետիկայի, ենթակառուցվածքների, առևտրի և փոխադարձ աջակցության հարցերը ԵՄ ճանապարհին», - նշել է նա:

Մոլդովայի ղեկավարը վճռական աջակցություն է հայտնել Ուկրաինային և նրա ժողովրդին:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG