«Լոնդոնը չպետք է անտեսի ռուսական վտանգը»,- BBC-ի հետ զրույցում հայտարարել է Մեծ Բրիտանիայի վարչապետ Քիր Սթարմերը։
«Ընդամենը երեք տարի առաջ ռուսական տանկերը հատեցին Ուկրաինայի սահմանը։ Մեզանից որևէ մեկը չէր էլ պատկերացնում, որ մեր կյանքի ընթացքում մենք նման տեսարանի ականատեսը կդառնանք՝ երբ հարձակման է ենթարկվում եվրոպական պետությունը»,- նշել է Մեծ Բրիտանիայի վարչապետը՝ ընդգծելով, որ վերջին շաբաթների իրադարձությունները վկայում են, որ «Ռուսաստանը խաղաղության հաստատման հարցում լուրջ մտադրություններ չունի»։
Սթարմերի խոսքով՝ Լոնդոնն առաջիկայում մեծացնելու է պաշտպանական ծախսերը՝ հիմնական շեշտը դնելով ռազմածովային ուժերի զարգացման վրա։ Բրիտանական աղբյուրների փոխանցմամբ՝ Լոնդոնը նախատեսում է մինչև 2030 թվականը 12 ատոմային սուզանավ կառուցել՝ զինված թևավոր հրթիռներով։