Գիշերը ռուսական ուժերը «Շահեդ» անօդաչու սարքերով հարվածներ են հասցրել Սումիին։ Տեղի իշխանությունները հայտնում են, որ վնասվել են բնակելի շենքեր, կա մեկ վիրավոր։
Վնասվել է չորս բազմահարկ շենք, մեկ առանձնատուն և կոմերցիոն շինություններ, ասել է փոխքաղաքապետ Ստանիսլավ Պոլյակովը։
Ուկրաինայի ռազմաօդային ուժերը հայտնում են, որ ուկրաինական հակաօդային պաշտպանությունը գիշերը խոցել է ռուսական 83 անօդաչու թռչող սարքերից 61-ը։ Հրթիռակոծություններ են գրանցվել Կիևի, Խարկովի, Պոլտավայի, Սումիի, Չեռնիգովի, Կիրովոգրադի, Խմելնիցկիի, Դնեպրոպետրովսկի, Զապորոժիայի, Նիկոլաևի և Խերսոնի շրջաններում։