Այսօր առավոտյան ռուսական ուժերի հարվածների հետևանքով Խերսոնում յոթ մարդ է վիրավորվել, հաղորդվում է մեկ զոհի մասին։
Տեղի իշխանությունների հաղորդմամբ՝ ռուսական օդային ուժերի հարձակումը տեղի է ունեցել վաղ առավոտյան։
Խերսոնի քաղաքային ռազմական վարչակազմի ղեկավար Ռոման Մրոչկոյի խոսքով՝ հարվածների հետևանքով վնասվել են սոցիալական ենթակառուցվածքներ, բարձրահարկ շենքեր: