Ուկրաինական անօդաչու թռչող սարքի հարձակման հետևանքով Ռուսաստանի Կուրսկ քաղաքում 85-ամյա կին է զոհվել և ինը մարդ վիրավորվել, ապրիլի 15-ին հայտնել են տարածաշրջանային իշխանությունները:
Անօդաչու թռչող սարքի հարձակման հետևանքով բազմահարկ բնակելի շենքի մի քանի բնակարան է հրդեհվել, Telegram-ում հայտնել է քաղաքապետի պաշտոնակատար Սերգեյ Կոտլյարովը։
Անօդաչու թռչող սարքերը հարվածել են նաև շտապօգնության ավտոտնակին՝ վնասելով 11 ավտոմեքենա, հայտնել են շրջանի ղեկավարությունից։
Անկախ աղբյուրները չեն կարող ստուգել տեղեկությունը: Ուկրաինայից դեռ չեն մեկնաբանում Ռուսական կողմի պնդումը։ Երկու կողմերն էլ հերքում են խաղաղ բնակիչների թիրախավորումը:
Ուկրաինական զորքերը օգոստոսին ներխուժեցին Կուրսկի շրջան, սակայն վերջին ամիսներին ռուսական ուժերը հաջողությամբ հետ մղեցին ուկրաինական զորքերը սահմանից այն կողմ:
Ապրիլի 15-ին տեղի ունեցած հարձակումը հաջորդել է Ռուսաստանի հրթիռային հարվածին, որի հետևանքով ապրիլի 13-ին առնվազն 34 մարդ է զոհվել Ուկրաինայի Սումի քաղաքում: