Ուկրաինայի խորհրդարանը քվեարկել է ռազմական դրությունը մինչև օգոստոսի 6-ը երկարաձգելու օգտին, Reuters-ին հայտնել է բարձրաստիճան օրենսդիրը:
357 պատգամավորների ճնշող մեծամասնությունն աջակցել է արդեն 15-րդ անգամ ռազմական դրւթյան երկարաձգմանը, որը թույլ է տալիս երկրին շարունակել զորահավաքները և կասեցնում է որևէ մակարդակի ընտրության անցկացումը: Օրինագծին դեմ է քվեարկել մեկ պատգամավոր:
Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին երեկ առաջարկել էր երկարաձգել այդ ռեժիմը երկրի ողջ տարածքում։