Մատչելիության հղումներ

Ռուբիոն Նեթանյահուի հետ քննարկել է Իրանի, Գազայում գերիների հարցը


ԱՄՆ պետքարտուղար Մարկո Ռուբիոն
ԱՄՆ պետքարտուղար Մարկո Ռուբիոն

ԱՄՆ պետքարտուղար Մարկո Ռուբիոն չորեքշաբթի օրը հետախոսազրույց է ունեցել Իսրայելի վարչապետ Բենյամին Նեթանյահուի հետ՝ հաստատելու Վաշինգտոնի աջակցությունն իր դաշնակցին: Նրանք քննարկել են Իրանի և Գազայում իսրայելցի գերիների հարցը, հայտնել Է Պետդեպարտամենտը:

Այս հեռախոսազրույցը Ռուբիոյի համար առաջինն էր Իսրայելի հետ. ԱՄՆ հանրապետական նախագահ Դոնալդ Թրամփի վարչակազմն այս շաբաթ է ստանձնել պաշտոնը: Ե՛վ Թրամփը, և՛ նախկին նախագահ Ջո Բայդենն աջակցում էին Իսրայելին Գազայի և Լիբանանի պատերազմների ժամանակ:

Ռուբիոն ընդգծել է, որ Իսրայելի անփոփոխ աջակցության պահպանումը Թրամփի համար գլխավոր գերակայություն է, ասված Է Պետդեպարտամենտի հայտարարության մեջ: Ռուբիոն Նեթանյահուին ասել է, որ Վաշինգտոնը կշարունակի «անխոնջ» աշխատել, որպեսզի օգնի ազատել Գազայում մնացած պատանդներին:

Չորեքշաբթի օրը Ռուբիոն նաև հեռախոսազրույցներ է ունեցել Սաուդյան Արաբիայի թագաժառանգի և Արաբական Միացյալ Էմիրությունների արտաքին գործերի նախարարի հետ: Քննարկվել է իրավիճակը Գազայի հատվածում, Սիրիայում և Լիբանանում:

XS
SM
MD
LG