Իսրայելի զինված ուժերի գլխավոր շտաբի պետ Հերզի Հալևին հրաժարականի դիմում է ներկայացրել: Նա պաշտպանության նախարարին փոխանցել է, որ ընդունում է պատասխանատվությունը 2023-ի հոկտեմբերին «Համաս»-ի հարձակման ժամանակ բանակի ձախողումներ համար։
Հալևին պաշտոնից կհեռանա մարտի 6-ին։
«Համաս»-ը ԱՄՆ-ի և ԵՄ-ի կողմից ահաբեկչական կազմակերպություն է ճանաչվել:
Կիրակի օրվանից հրադադար է հայտարարված Գազայի հատվածում՝ 15 ամսվա հակամարտությունից հետո: Իսրայելցի երեք նախարարներ էլ նախօրեին հրաժարական էին ներկայացրել՝ այս կերպ իրենց բողոքն արտահայտելով արմատական «Համաս»-ի հետ ստորագրված զինադադարին: