Մատչելիության հղումներ

Ռիտերն ու Գրոնոն քննարկել են «վերջին զարգացումները»


Հայաստանում Եվրամիության դիտորդական առաքելության ղեկավար Մարկուս Ռիտերը հանդիպել է Հարավային Կովկասի և Վրաստանում ճգնաժամի հարցերով ԵՄ հատուկ ներկայացուցիչ Մագդալենա Գրոնոյին:

Նրանք քննարկել են վերջին զարգացումները տեղում, ներկայացվել է առաքելության գործունեության մասին թարմացված տեղեկություն, առաջիկա անելիքները հայտնել է Ռիտերը։

Գրոնոյին ընդունել էր նաև Հայաստանի փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը: Նրանք քննարկել էին տարածաշրջանային զարգացումները:

Փոխվարչապետն ու ԵՄ հատուկ ներկայացուցիչը անդրադարձել էին տարածաշրջանի հաղորդակցությունների ապաշրջափակման հնարավորություններին և կարևորությանը, երկուստեք ընդգծել սահմանազատման գործընթացի շարունակականության կարևորությունը:

Ամսվա սկզբին էլ Մագդալենա Գրոնոյին ընդունել էր Ադրբեջանի արտաքին գործերի նախարար Ջեյհուն Բայրամովը: Նրանք խոսել էին Ադրբեջանի և Հայաստանի միջև հարաբերությունների կարգավորման գործընթացի մասին:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG