Մատչելիության հղումներ

Մհեր Գրիգորյանն ու ԵՄ հատուկ ներկայացուցիչը քննարկել են տարածաշրջանային զարգացումները


Հայաստանի փոխվարչապետ Մհեր Գրիգորյանն ընդունել է ԵՄ հատուկ ներկայացուցիչ Մագդալենա Գրոնոյին: Կառավարության փոխանցմամբ՝ նրանք քննարկել են տարածաշրջանային զարգացումները:

Փոխվարչապետն ու ԵՄ հատուկ ներկայացուցիչը անդրադարձել են տարածաշրջանի հաղորդակցությունների ապաշրջափակման հնարավորություններին և կարևորությանը, երկուստեք ընդգծել սահմանազատման գործընթացի շարունակականության կարևորությունը:

Հանդիպմանը ներկա է եղել նաև Հայաստանում ԵՄ պատվիրակության ղեկավար, դեսպան Վասիլիս Մարագոսը:

Ամսվա սկզբին էլ Մագդալենա Գրոնոյին ընդունել էր Ադրբեջանի արտաքին գործերի նախարար Ջեյհուն Բայրամովը: Նրանք քննարկել էին Ադրբեջանի և Հայաստանի միջև հարաբերությունների կարգավորման գործընթացը:


Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG