2025 թվականի սկզբին Արևմտյան ափին գտնվող փախստականների երեք ճամբարներից Իսրայելի կողմից տասնյակ հազարավոր պաղեստինցիների արտաքսումը հավասարազոր է պատերազմական և մարդկության դեմ հանցագործությունների, հայտարարել է Human Rights Watch-ը:
Իրավապաշտպան կազմակերպություն կոչ է անում անհապաղ միջազգային միջոցներ ձեռնարկել իսրայելցի պաշտոնյաներին պատասխանատվության ենթարկելու և հետագա չարաշահումները դադարեցնելու համար:
Իրավապաշտպան խումբը հայտարարել է, որ հունվար և փետրվար ամիսներին իսրայելական զորքերի կողմից Ջենին, Թուլքարմ և Նուր Շամս ճամբարների շուրջ 32 հազար բնակիչներ բռնի տեղահանվել են: Տեղահանված անձանց արգելվել է վերադառնալ, իսկ հարյուրավոր տներ ավերվել են, ասվում է կազմակերպության 105 էջանոց զեկույցում: