Ռուսաստանն ԱՄՆ-ին իր գլխավոր գործընկերն է համարում Ուկրաինայի հակամարտության կարգավորման հարցով բանակցություններում, ասել է Կրեմլի խոսնակը։
Հարցին, թե ինչպես է Կրեմլը տեսնում Ուկրաինայի դերը բանակցություններում, Դմիտրի Պեսկովն ասել է, որ «բանակցություններում Ուկրաինան անշուշտ կլինի»։
«Այսպես թե այնպես, իհարկե, Ուկրաինան կմասնակցի բանակցություններին։ Իհարկե, կլինեն նաև ռուս-ամերիկյան երկկողմ քննարկումներ», - նշել է նա:
Նախագահ Վլադիմիր Զելենսկին այսօր հայտարարել է, որ Ուկրաինան չի ընդունի իր ճակատագրի վերաբերյալ երկկողմ համաձայնություններ, որոնք ձեռք կբերվեն Մոսկվայի և Վաշինգտոնի միջև Կիևի բացակայության պայմաններում։