Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին հայտարարել է, որ Ուկրաինան չի ընդունի իր ճակատագրի վերաբերյալ երկկողմ համաձայնություններ, որոնք ձեռք կբերվեն Մոսկվայի և Վաշինգտոնի միջև Կիևի բացակայության պայմաններում։
Զելենսկին կոչ է արել Եվրոպային նստել բանակցությունների սեղանի շուրջ։
«Այսօր կարևոր է, որ ամեն ինչ չընթանա Պուտինի պլանի համաձայն, որում նա ցանկանում է ամեն ինչ անել, որպեսզի իր բանակցությունները երկկողմանի լինեն (ԱՄՆ-ի հետ-խմբ.)»,- լրագրողներին ասել է Զելենսկին։
Եվրոպական միության արտաքին գործերի և անվտանգության քաղաքականության հարցերով բարձր ներկայացուցիչ Կայա Կալլասն էլ ավելի վաղ հայտարարել է, որ Ուկրաինայի շուրջ ցանկացած գործարք առանց Եվրոպայի ներգրավվածության չի հաջողվի: