Մատչելիության հղումներ

Ուկրաինայի շուրջ ցանկացած գործարք առանց Եվրոպայի ներգրավվածության չի հաջողվի. Կալլաս


Եվրոպական միության արտաքին գործերի և անվտանգության քաղաքականության հարցերով բարձր ներկայացուցիչ Կայա Կալլասը հայտարարել է, որ Ուկրաինայի շուրջ ցանկացած գործարք առանց Եվրոպայի ներգրավվածության չի հաջողվի:

«Մեր թիկունքում գտնվող ցանկացած գործարք չի աշխատի, անհրաժեշտ կլինի համաձայնություն, որին Ուկրաինան և Եվրոպան մաս կլինեն», - ՆԱՏՕ-ում հանդիպումից առաջ լրագրողների հետ զրույցում ասել է Կալլասը։

Երեկ Միացյալ Նահանգների նախագահը իր ռուս և ուկրաինացի պաշտոնակիցների հետ հեռախոսազրույցներից հետո հայտարարեց, որ Վլադիմիր Պուտինի հետ պայմանավորվել են բանակցություններ սկսել, որպեսզի վերջ դնեն Ուկրաինայում ընթացող պատերազմին: Դոնալդ Թրամփը նաև տեղեկացրեց, որ Պուտինի հետ հանդիպում է ունենալու:

XS
SM
MD
LG