Մատչելիության հղումներ

ՌԴ-ԱՄՆ ուշադրության կենտրոնում այժմ խաղաղությունն է, այլ ոչ թե պատերազմը. Պեսկով


ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը և նախագահ Վլադիմիր Պուտինը, արխիվ
ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը և նախագահ Վլադիմիր Պուտինը, արխիվ

Միացյալ Նահանգների և Ռուսաստանի ղեկավարների միջև հեռախոսազրույցի նշանակությունն այն էր, որ երկու երկրներն այժմ խոսելու են խաղաղության, այլ ոչ թե պատերազմի մասին, հայտարարել է Կրեմլի խոսնակ Դմիտրի Պեսկովը:

«Սա հզոր ազդանշան է այն մասին, որ այժմ մենք փորձելու ենք խնդիրները լուծել երկխոսության միջոցով» - հայտարարել Է ՌԴ նախագահի մամուլի քարտուղարը պետական հեռուստատեսության տեսանյութում:

Պեսկովը հայտարարել է, որ Պուտինի և Թրամփի առաջին հանդիպումը հատուկ նշանակություն ունի ներկա հանգամանքներում՝ հավելելով, որ արևմտյան պատժամիջոցները չեն խանգարի Ռուսաստանի և Նահանգների միջև բանակցություններին, քանի որ դրանք կարող են «չեղարկվել այնքան արագ, որքան սահմանվել են»:

Չորեքշաբթի օրը երկու երկրների նախագահները հեռախոսազրույց էին ունեցել։ Զրույցից հետո Դոնալդ Թրամփը հայտարարել էր, որ Վլադիմիր Պուտինի հետ պայմանավորվել են բանակցություններ սկսել Ուկրաինայում պատերազմն ավարտելու շուրջ։

Այսօր հաղորդվում է, որ ԱՄՆ պաշտոնյաներ են մեկնում Սաուդյան Արաբիա այդ բանակցությունների համար:

XS
SM
MD
LG