Մատչելիության հղումներ

Պուտինն ու Ծինփինը հեռախոսազրույց են ունեցել

Լրացված

Սի Ծինփինն ու Վլադիմիր Պուտինը Կազանում, 22-ը հոկտեմբերի, 2024թ․
Սի Ծինփինն ու Վլադիմիր Պուտինը Կազանում, 22-ը հոկտեմբերի, 2024թ․

Չինաստանի ու Ռուսաստանի նախագահները հեռախոսազրուց են ունեցել, հայտնում է Չինաստանի պետական հեռուստատեսությունը։

Ըստ հաղորդման՝ Սի Ծինփինն ու Վլադիմիր Պուտինը պայմանավորվել են շարունակել պահպանել կապը։

Ռուսական կողմը նշում է, որ երկարատև զրույցի ընթացքում երկու երկրների նախագահները քննարկել են համապարփակ գործընկերության և ռազմավարական փոխգործակցության զարգացման հարցեր։

Պուտինը Չինաստանի նախագահին տեղեկացրել է ռուս-ամերիկյան վերջին շփումների մասին։

Ըստ Ռուսաստանի նախագահի պաշտոնական կայքի՝ չինական կողմը աջակցություն է հայտնել Ռուսաստանի և ԱՄՆ-ի միջև սկսված երկխոսությանը, ինչպես նաև պատրաստակամություն է հայտնել աջակցել ուկրաինական հակամարտությունը խաղաղ ճանապարհով լուծելու ուղիներ գտնելուն։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG